Ռաֆայել Լեաու. «Զլատանն ինձ շատ բան է սովորեցրել»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է իտալական ակումբում իր ադապտացիայի մասին:

«Միլանում» առաջին երկու տարիները դժվար էին, ես տեղափոխվել էի Ֆրանսիայից, որտեղ կյանքը շատ տարբեր էր: Երբ գալիս ես «Միլան», հասկանում ես, որ պետք է հաղթող լինես, որ շատ լեգենդներ կրել են նույն մարզաշապիկը, ինչ դու՝ նվաճելով այդքան տիտղոսներ։

Այս ընթացքում որոշիչ դեր խաղացին իմ ընտանիքը, մարզիչ Պիոլին ու Իբրան։ Զլատանն օրինակ է, նա ինձ շատ բան սովորեցրեց. շատ կարևոր է հարցեր տալը, միշտ կենտրոնացած մնալը, նույնիսկ խաղադաշտի սահմաններից դուրս: Մենք խոսում ենք այն ժամանակ, երբ ցանկանում ենք, ոչ միայն որպես պրոֆեսիոնալներ կամ գործընկերներ, այլև որպես տղամարդիկ», – ասել է պորտուգալացին: