Ֆաբիան Ռուիս. «Անհնար էր ՊՍԺ-ին մերժելը»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Նապոլիից» փարիզյան ակումբ:

«Անհնար էր մերժել ՊՍԺ-ի նման ակումբին: Պայմանագրիս ավարտին մնացել էր մեկ տարի, և ես ու «Նապոլին» հետաքրքրված էինք այլ տեղ գտնելու տարբերակով: Կարծում եմ՝ լավ ընտրություն էր։

Գործակալներս զանգահարեցին ինձ՝ տեղեկացնելու, որ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել ինձ հետ, հետո ես խոսեցի Լուիս Կամպոսի հետ, ով պատմեց ինձ նախագծի մասին: Ավելի ուշ խոսեցի նաև մարզիչ Գալտիեի հետ, ով բացատրեց իր խաղաոճը, գաղափարները»,- Ռուիսի խոսքերն է մեջբերում El Pais-ը։