Կլաուդիո Ռանիերի. ««Յուվենտուսի» ֆուտբոլիստները չեն վայելում իրենց ցուցադրած ֆուտբոլը»

Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին գնահատել է «Յուվենտուսի» խաղը 2022/23 մրցաշրջանի սկզբում։

«Կարելի է ասել, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները չեն վայելում իրենց ցուցադրած ֆուտբոլը, նրանք վախեցած տեսք ունեն։

Տարօրինակ է Ալեգրիի թիմին այդ վիճակում տեսնելը, բայց ինձ համար դժվար է որևէ եզրակացություն անել»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

«Յուվենտուսը» Ա Սերիայի 7 տուրից հետո 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։