Ֆրանսիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում յուրօրինակ հակառեկորդ է գրանցվել

Սեպտեմբերի 18-ին սպորտային լրատվամիջոցները լուր տարածեցին Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղի 9-րդ վայրկյանին ուղիղ կարմիր քարտ ստացած պաշտպան Ժան Կլեր Տոդիբոյի վաղաժամ հեռացման մասին։

Հատկանշական է, որ Լիգա 1-ը 2022/23 մրցաշրջանում կարմիր քարտերի քանակով առաջատարն է Եվրոպայի թոփ 5 լիգաների շարքում։ Մեկնարկային 8 տուրերում Ֆրանսիայի առաջնության մրցավարները 34 անգամ խաղադաշտից հեռացրել են ֆուտբոլիստներին։

Դա ավելին է, քան Պրեմիեր Լիգայում, Բունդեսլիգայում և Ա սերիայում միասին վերցրած (32): Եվրոպայի թոփ-5 առաջնություններում Լիգա 1-ի ամենամոտ մրցակիցը Լա Լիգան է, որտեղ 20 կարմիր քարտ է ցուցադրվել։