Այսօր մեկնարկում է Հայաստան – Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան – Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում:

Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո: Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վազգեն Սարգայանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: