Բենժամեն Պավարը հաստատել է, որ ամռանը կարող էր հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը հաստատել է, որ ամռանն առաջարկներ է ունեցել այլ ակումբներից։

«Որոշ կասկածներ կային: Գործակալն ինձ հայտնեց մի քանի լուրջ թիմերի հետաքրքրության մասին։ Ի վերջո հանդիպեցի «Բավարիայի» գլխավոր մարզչի հետ, ով ինձ վստահեցրեց, որ հույսեր է կապում ինձ հետ։ Դրանից հետո բոլոր կասկածներն անհետացան»,- Պավարի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: