Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան – Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում:
Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո: Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վազգեն Սարգայանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: