«Ռոման» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Ռոման» հետաքրքրված է «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարով։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

«Գայլերը» ձմռանը 15 միլիոն եվրո  կառաջարկեն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, այնուամենայնիվ նոր տեղեկություն կա, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է առնվազն 25 միլիոն եվրո ստանալ այս տրանսֆերից:

2021/22 մրցաշրջանում Աուարը «Լիոնի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։