Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է. Հայտնի են, նաև որակազրկման ժամկետները

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Պորտուգալացի մարզիչը կարմիր քարտ է ստացել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում (0:1):

Երկրորդ խաղակեսի միջնամասում Մոուրինյոն դժգոհել է մրցավարի որոշումից:

Լիգայի հայտարարության մեջ ասվում է, որ Մոուրինյոն որակազրկվել է «խաղադաշտ մտնելու և հակառակորդի ֆուտբոլիստին վիրավորելու պատճառով»:

Ա Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում կխաղա «Ինտերի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին։