«Վալենսիան» հայտարարել է դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Չղջիկները» երկարաձգել են իրենց գործակցությունը 21-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2027 թվականի հունիսը:
2022/23 մրցաշրջանում Մամարդաշվիլին Լա Լիգայում կարողացել է անցկացնել 6 հանդիպում, որոնցից երկուսում անառիկ է պահել դարպասը, իսկ մնացած չորսում բաց է թողել 5 գոլ։
Նախկինում վրաց ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Մանչեսթեր Յունայթեդին» և «Թոթենհեմին»: