Մարկոս Լյորենտե. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հիասթափված են»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս ​​Լյորենտեն կիսվել է Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում «Ռեալից» կրած պարտության (1:2) մասին իր կարծիքով։

«Անցյալ տարի մենք նույնպիսի դրության մեջ էինք, բայց հետո թիմը դրական արձագանքեց: Հիմա մենք հիասթափված ենք, ցանկանում ենք երկրպագուներին ավելին տալ, նրանք 100 տոկոսանոց աջակցություն են ցուցաբերում»,- «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը մեջբերում է Լյորենտեի խոսքերը։

Լա Լիգայի 6 տուրից հետո «Ատլետիկոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 10 միավորով։