Էդգար Բաբայանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Էդգար Բաբայանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին՝ «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բաբայանի փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը: