Իտալիայի չեմպիոն «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 7-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությունը (1-2):
«Հիասթափված ենք: Մենք ուզում էինք անպարտելի լինել:
Մեր թերությունն այն է, որ ընդամենը մեկ գոլ խփեցինք, թեև պետք է ավելի շատ խփեինք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: