Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մեր թիմը պատրաստվում է Ազգերի Լիգայի խմբային փուլի վերջի 2 խաղերին: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին տանը կընդունի Ուկրաինայի ընտրանուն, իսկ 3 օր անց Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին:

Մարզական հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան՝ «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան՝ «Պոգոն» (Լեհաստան)
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ՝ «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան՝ ԲԿՄԱ (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան՝ «Արարատ»
Հակոբ Հակոբյան՝ «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան՝ «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան՝ «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան՝ «Արարատ»