Անխել Դի Մարիային երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային երկարաժամկետ որակազրկում է սպառնում: 34-ամյա ֆուտբոլիստը մրցակցին արմունկով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել «Մոնցայի» դեմ Ա Սերիայի 7-րդ տուրի հանդիպման (0-1) 40-րդ րոպեին:

La Gazzetta dello Sport-ի հավաստմամբ՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 2-3 խաղով:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր թիմն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղերից հետո 10 միավորով 8-րդն է: Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 5 խաղերում, դարձել է 1 գոլի և նույնքան ասիստի հեղինակ: