Միկել Արտետան՝ «Բրենթֆորդի» նկատմամբ հաղթանակի մասին. «Ես շատ գոհ եմ»

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում հաղթեց «Բրենթֆորդին»՝ 3:0։ Այս հաջողությունը «զինագործներին» վերադարձրեց առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է խաղի մասին իր կարծիքով:

«Շատ ուրախ եմ։ Այստեղ խաղալը միշտ էլ դժվար է, բայց մենք հաղթեցինք՝ միաժամանակ գերիշխելով։ Նախորդ մրցաշրջանում մենք ձախողեցինք այստեղ: Սակայն նման դեպքերը բնավորություն են ձևավորում։ Թիմն աճել է, ու այսօր ամեն ինչ այլ էր»,- ասել է Արտետան: