Գերմանիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

«Լայպցիգի» պաշտպան Բենյամին Հենրիկսը Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսի փոխարեն հրավիրվել է Գերմանիայի հավաքական, հայտնում է Բունդեսթիմի մամուլի ծառայությունը։

Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Շալկեի» հետ հանդիպման (1:0) 32-րդ րոպեին Ռոյսը պատգարակի օգնությամբ լքեց խաղադաշտը։ 33-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոճային հոդի արտաքին կապանի վնասվածք, նա բաց կթողնի երեքից չորս շաբաթ։

Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի հավաքականն Ազգերի Լիգայում կխաղա Հունգարիայի, իսկ 26-ին՝ Անգլիայի հետ։