Հայտնի է Պրեմիեր Լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (VIDEO)

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

22-ամյա նորվեգացին նախորդ ամսում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հոլանդից բացի մրցանակին հավակնում էին արժանանալ նաև Պասկալ Գրոսը («Բրայթոն»), Գաբրիել Ժեզուշը («Արսենալ»), Ալեքսանդր Միտրովիչը («Ֆուլհեմ»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Նիկ Պոուպը («Նյուքասլ»), Ռոդրիգոն («Լիդս») և Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս»):