Պաշտոնական. Յորդի Կրոյֆը՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն

Յորդի Կրոյֆը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ և դարձել մարզական տնօրեն, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Կրոյֆը կատալոնական թիմին միացել է նախորդ մրցաշրջանում՝ որպես միջազգային ֆուտբոլի բաժնի տնօրեն։ Հանձնաժողովի կազմում նա անցած երկու տրանսֆերային շրջաններում մասնակցություն է ունեցել ֆուտբոլիստների տեղափոխությունների մեջ։

48-ամյա Յորդին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի որդին է։ Որպես ֆուտբոլիստ Յորդին «Բարսելոնայում» խաղացել է 1993-1996 թվականներին։