«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», հայտնել է, որ կցանկանար մնալ իտալական ակումբում։
«Պայմանագիրը նախատեսում է գնման տարբերակ։ Եվ ես կանեմ ամեն ինչ «Միլանի» հետ լիարժեք պայմանագիր կնքելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։ Ամերիկացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։