Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել մադրիդյան դերբին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը կասկածի տակ է, հայտնում է AS-ը։

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3-0) և դեռ չի ապաքինվել վնասվածքից։

Սակայն մադրիդյան ակումբի ավագը չի ցանկանում բաց թողնել սկզբունքային մրցակցի հետ հանդիպումը։

Առայժմ բժիշկները նրան խաղալու թույլտվություն չեն տվել, սակայն վերջնական որոշումը կկայացվի խաղի օրը։

Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 18-ին կմրցի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։