Լիսանդրո Մարտինես. «Ռոնալդուի գոլը շատ կարևոր է նրա վստահության և թիմի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Շերիֆի» դեմ խաղում տարած հաղթանակը (2:0):

«Այս խաղում մենք պետք է հաղթեինք, քանի որ մեզ երեք միավոր էր անհրաժեշտ: Դա շատ կարևոր էր մեզ համար։ Ամեն օր մենք շատ քրտնաջան աշխատում ենք մարզումների ժամանակ, իսկ հանդիպմանը Սանչոն ֆանտաստիկ գոլ խփեց։

Մենք գիտենք, թե որքան կարևոր են Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը։ Այն, որ նա այսօր աչքի ընկավ, շատ կարևոր է նրա վստահության և թիմի համար: Ես իսկապես երջանիկ եմ, շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին աջակցության համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։