Կոկեն խնդիրներ է խոստացել Վինիսիուսին, եթե նա իր ոճով տոնի «Ատլետիկոյի» դեմ խաղում գոլը

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։ 22-ամյա բրազիլացին խփած գոլերը տոնում է պարով:

«Ի՞նչ կլինի, եթե Վինիսիուսը գոլ խփի մեզ և տոնի իր ոճով: Խնդիրներ կլինեն: Դա միանշանակ է»,- Կոկեի խոսքերն է մեջբերում Movistar-ը:

«Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։