Սեպտեմբերի 15-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Շերիֆին»՝ 2:0։
Այս հանդիպմանը «ՄՅու»-ի երկրորդ գոլի հեղինակը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը:
Ռոնալդուի համար այս գոլը 699-րդն էր նրա կարիերայում ակումբային մակարդակում, պորտուգալացին դրանք խփել է 124 տարբեր ակումբների դեմ: