Թոմաս Մյուլերի տունը թալանել են

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Բավարիան» երեկ 2:0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:

Ինչպես հայտնում է Bild-ը, խաղի ընթացքում թալանել են մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի տունը։

Կողոպտիչները տարել են կանխիկ գումար, զարդեր և այլ թանկարժեք իրեր։ Գողացվածի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո։