«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սալվադորցի կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը:

25-ամյա ֆուտբոլիստը Էլ Սալվադորի հավաքականի անդամ է, օրեր առաջ կրկին հրավիրվել է իր երկրի ազգային թիմ՝ արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակով:

Էլ Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Ռեյեսը հանդես է եկել տեղի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում: