Յուլիան Նագելսմանը ամփոփել է «Բարսելոնայի» դեմ կայացած խաղը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայացած խաղի մասին։

«Առաջին խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ հնարավորություններ ուներ, քան՝ մենք։ Մենք չէինք կարողանում գնդակը լավ խաղարկել մրցակցի տուգանային հրապարակում։

Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում «Բավարիան» կարողացավ շտկել իրավիճակը։ Մեր էֆեկտիվությունը որոշիչ դեր խաղաց»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։