Չավի. «Պետք է սովորել ու շարունակել աշխատել»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիայի» դեմ կայացած խաղը (0-2):

«Մենք «Բավարիայից» ավելի լավ էինք, խաղում բայց շատ բաներ թույլ տվեցինք։ Նրանք այդպիսին չեն։ Մենք վեց կամ յոթ շատ վտանգավոր պահեր ունեինք, բայց գոլ չխփեցինք։

Առաջին խաղակեսում լիովին տիրում էինք նախաձեռնությանը։ Խաղի արդյունքը չի արտացոլում խաղադաշտում եղածը, բայց Չեմպիոնների Լիգան այսպիսի մրցաշար է։

Մենք արժանի էինք հաղթանակի, սակայն սեփական սխալների պատճառով հեռանում ենք պարտությամբ։ Պետք է սովորել ու շարունակել աշխատել»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Չեմպիոնների Լիգայի 2 տուրերից հետո «Բարսելոնան» 3 միավորով C խմբում 2-րդն է։ «Բավարիան» 6 միավորով առաջինն է։