ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել է թիմի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի վնասվածքի բնույթի մասին։
Ինչպես տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը՝ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք:
Պաշտպանի վերականգնման ժամկետը 6 շաբաթ է: Նշվում է, որ Կիմպեմբեն հաջորդ շաբաթ կանցնի երկրորդ հետազոտությունը։