Հարի Քեյնը առաջիկա ամռանը կարող է լքել «Թոթենհեմը»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է միանալ Մյունխենի «Բավարիային» 2023 թվականի ամռանը, կարծում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա անգլիացին հաջորդ տրանսֆերային պատուհանի համար մյունխենցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Կողմերի միջև արդեն քննարկումներ են սկսվել։ Անձամբ Քեյնը, դեմ չէ «Բավարիա» տեղափոխվելուն։

Անգլիացու պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայի 6 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։