«Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգին վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, 27-ամյա բելգիացին մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի հանդիպումը «Սասուոլոյի» դեմ (2-1):
Օրիգին շուտով կմեկնի Բելգիա՝ հանդիպելու ազգային հավաքականի բժիշկների հետ։ Սպասվում է, որ հարձակվողը չի խաղա Զագրեբի «Դինամոյի» և «Նապոլիի» հետ հաջորդ հանդիպումներում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում և ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։