Սաուդյան Արաբիայի ՖՖ նախագահ. «Մենք կցանկանայինք, որ Ռոնալդուն խաղար մեր առաջնությունում»

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասեր Ալ-Միշալը խոստովանել է, որ կցանկանար սաուդյան ակումբներից մեկում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Մենք կցանկանայինք, որ այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է, խաղար Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Սա մեծ օգուտ կբերեր առաջնությանը և կարևոր նորություն կլիներ բոլորի համար։

Վստահ եմ, որ բոլորը գիտեն ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումների ու ռեկորդների մասին, այլ նաև, որ նա հիանալի օրինակ է ֆուտբոլիստների շրջանում», – ասել է Ալ-Միշալը The Athletic-ին: