Պաշտոնական. Դիեգո Կոստան «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ

«Չելսիի», «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան վերադարձել է Պրեմիեր Լիգա։

33-ամյա հարձակվողը «Վուլվերհեմփթոնի» հետ պայմանագիր է կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Դիեգո Կոստայի վերջին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որտեղից նա հեռացավ այս տարվա հունվարին։