Լեոնարդո Բոնուչչին կարծում է, որ «Սալերնիտանայի» դեմ խաղում «Յուվենտուսին» «կողոպտել» են

«Յուվենտուս» – «Սալերնիտանա» (2:2) հանդիպման ավարտը սկանդալային ստացվեց։ Մրցավարը չեղարկեց թուրինցիների գոլը, որը կարող էր հաղթական լինել՝ համարելով, որ Լեոնարդո Բոնուչչին խաղից դուրս վիճակում էր և իր գործողություններով ազդեց դարպասապահի վրա։

«Մենք պետք է վերափոխենք զայրույթն այն բանի պատճառով, որ մեզ «կողոպտել» են, էներգիայի՝ չորեքշաբթի օրվա համար: Մեզ ծանր խաղ է սպասվում, և մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուրի օգնությունը»,- գրել է Բոնուչչին սոցցանցերում։

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, «Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայում տնային հանդիպում կանցկացնի «Բենֆիկայի» հետ։