«Բետիսի» հարձակվողը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ԱԱ-2022-ը

«Բետիսի» հարձակվող Խուանմիի մոտ ախտորոշվել է կոճի կապանների պատռվածք, հայտնում է Marca-ն: 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ՀԻԿ-ի դեմ խաղում (2:0):

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել ավելի քան 3 ամսով և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հայտնում է աղբյուրը:

Այս մրցաշրջանում Խուանմին «Բետիսի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։