Ռաֆինյան ենթադրում է, որ «Բարսելոնան» ի զորու է հաղթել Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի հնարավորությունների մասին։

«Արդյոք մենք կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում: Իհարկե՛: Մենք տաղանդ ունենք, բայց չպետք է մոռանալ հաղթելու համար տրամադրվածության մասին։ Մենք ունենք դա»,- ասել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի խմբային փուլում «Բարսան» հայտնվել է «Ինտերի», «Բավարիայի» և «Վիկտորիա Պլզենի» խմբում: