Կառլո Անչելոտտի. «Կարողացանք փոխարինել Բենզեմային»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Մալյորկայի» դեմ հանդիպումը (4:1):

«Մենք լավ թիմ ունենք և այն կարողացավ լրացնել Բենզեմայի բացակայությունը։ Սա կարևոր պահ էր սեփական ուժերի նկատմամբ մեր վստահության համար: Մենք դժվարություններ ունեինք առաջին խաղակեսում ոչ այն պատճառով, որ Ազարը խաղում էր «9» համարի դիրքում:

Ասենսիոն բարկացավ, որովհետև նա խաղադաշտ դուրս չեկա՞վ: Նա զայրացավ, և ես համաձայն եմ նրա հետ։ Ես պատրաստվում էի բաց թողնել նրան ու Մարիանոյին, եթե գոլ չխփեինք։ Ասենսիոն ցանկանում է խաղալ, դա է գլխավորը: Ես դա հաշվի եմ առնում և համաձայն եմ նրա զայրույթի հետ»,- խաղից հետո ասել է Անչելոտտին։