Չավի Էրնանդես. «Մենք հասկանում ենք Ալբային, նա աշխատասեր ֆուտբոլիստ է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է թիմի իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք հասկանում ենք Ալբային, նա աշխատասեր ֆուտբոլիստ է։ Տվյալ իրավիճակում ինձ համար ոչ մի խնդիր չկա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է ունենալ իր կարծիքը։

Ամենակարևորն այն է, որ նա  թիմի առաջատարներից մեկն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։