«Չելսին» ակտիվորեն մասնագետ է փնտրում, ով կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, հայտնում է The Telegraph-ը:
Հիմնական թեկնածուն մնում է «Լիվերպուլի» նախկին մարզական տնօրեն Մայքլ Էդվարդսը, ով նախկինում հրաժարվել էր լոնդոնյան ակումբում աշխատանքից։
43-ամյա Էդվարդսը «Լիվերպուլում» էր 2011 թվականի նոյեմբերից և կազմում էր լիվերպուլյան ակումբի տրանսֆերային ռազմավարությունը:
Հայտնի է, որ Էդվարդսը լքել է «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանի վերջում։