Վիկտոր Օսիմհենը դուրս է մնացել շարքից

«Նապոլին» հայտարարություն է տարածել հարձակվող Վիկտոր Օսիմհենի վնասվածքի բնույթի մասին, որը հարձակվողը ստացել է Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ (4:1):

Ինչպես հայտնում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա նիգերիացին միջին ծանրության վնասվածք է ստացել՝ վնասելով աջ մկանային հատվածը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա ստիպված կլինի բաց թողնել մոտ 5 շաբաթ։

Օսիմհենն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 5 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։