ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի մասին կարծիքով, ով այդ պաշտոնում փոխարինել է Մաուրիսիո Պոչետինոյին։
«Գալտիեի օրոք իմ դերը խաղադաշտում չի փոխվել. ես խաղում եմ այնպես, ինչպես մյուս մարզիչների օրոք: Աստիճանաբար ընտելանում ենք Քրիստոֆի մեթոդներին։
Նա արդեն ցույց է տվել այն, ինչ ցանկանում է տեսնել թիմի կատարմամբ, և առայժմ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է Նեյմարը DAZN-ին։