Գոռ Լուլուկյանը հանդես կգա ԲԿՄԱ-ում

«Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վարձակալական հիմումնքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։ 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը կանցկացնի բանակայինների կազմում, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը::

Հավելենք, որ 19-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում (2:1)։

Թիմի կազմում Լուլուկյանը մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։