«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագրի արդյունքում կվաստակի 60 միլիոն ֆունտ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Այսպիսով, 47-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը հասնում է 12 միլիոն ֆունտի: Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» մարզչի տեղափոխության դիմաց «Բրայթոնին» վճարել են 15 միլիոն ֆունտ: Բացի այդ, «Չելսիի» ղեկավարությունը Փոթերին կներգրավի «համաշխարհային մակարդակի» մարզական տնօրենի որոնման մեջ։
Հստակեցվում է, որ «Չելսին» ցանկանում է համապատասխան մարզական տնօրեն գտնել մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը, որպեսզի նա ժամանակ ունենա պատրաստվելու ձմեռային տրանսֆերային պատուհանին։