Ռոնալդուի տրանսֆերից հրաժարվելը կարող է լինել Տուխելի՝ «Չելսիից» հեռացման պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լինել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման պատճառներից մեկը, հաղորդում է Metro-ն։

Գերմանացի մասնագետը հեռացվել էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Զագրեբի «Դինամոյից» (0:1) կրած պարտությունից հետո։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն կարող է լինել Տուխելի հեռացման պատճառներից մեկը։ «Չելսիի» նոր սեփականատերերից մեկը՝ Թոդ Բոուլին, շատ էր ցանկանում թիմում տեսնել պորտուգալացուն։ Սակայն Տուխելը նրա առաջարկին արձագանքել է կտրականապես մերժումով, քանի որ 37-ամյա ֆուտբոլիստին չէր տեսնում իր համակարգում։

Նշվում է, որ Բոուլիի առաջարկից հրաժարվելուց հետո նրանց երկուսի փոխհարաբերությունները լարվել են: