Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն «Լայպցիգի» ղեկին փոխարինել է հեռացված Դոմենիկո Տեդեսկոյին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել՝ մինչև 2024 թվականը ժամկետով։
Տեդեսկոն «Լայպցիգը» գլխավորում էր 2021 թվականի դեկտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգայում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ այս մրցաշրջանում ակումբը 5 տուրից հետո զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լայպցիգը» 1:4 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:
Մինչև 2022 թվականի մայիսը Մարկո Ռոզեն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։
https://twitter.com/RBLeipzig_EN/status/1567771011117875200