Արմանդո Բրոյա. «Այդ ֆուտբոլիստից շատ բան կարող եմ սովորել»

«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան մեկնաբանել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ: Հիշեցնենք, որ գաբոնցին «Չելսի» է տեղափոխվել «Բարսելոնայից» 12 միլիոն եվրոյի դիմաց:

«Օբամեյանգը շատ բանի է հասել իր կարիերայում։ Այժմ նա խաղալու է «Չելսիում»։ Վստահ եմ, որ կարող եմ շատ բան սովորել նրանից»,- ասել է Բրոյան «Չելսիի» պաշտոնական կայքին։

Անձամբ Բրոյան, վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ՝ կնքելով մինչև 2028 թվականը նախատեսված համաձայնագիր։