Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը զիջեց Հս. Մակեդոնիայի ընտրանուն

Սեպտեմբերի 4-10-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվում է Մ-15 Զարգացման մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի և Մալայզիայի Մ-15 հավաքականները, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մրցաշարի առաջին օրը՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-15 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1:5 հաշվով։

Հյուսիսային Մակեդոնիա Մ-15 – Հայաստան Մ-15՝ 5։1 (3։1)
Սկոպյե, ՖՖՄ մարզական կենտրոն
Մրցավար՝ 
Նինոսլավ Նանկով (Հյուսիսային Մակեդոնիա)
Գոլերը՝ Բույարոսկի, 9, Գասպարյան, 19, Գրաշևսկի, 26, Բրանկովսկի, 45+1, 62, Անգելևսկի, 79

Հյուսիսային Մակեդոնիա Մ-15
12․ Պավել Գրբևսկի, 2․ Էնվեր Ֆեյզուլովսկի, 3․ Մարտին Ջանգարովսկի, 4․ Լորենտ Ժակու, 5․ Ռիստե Ստոիլով (ա), 6. Մատեո Կեսիկ, 7․ Իվո Մարկովսկի, 8․ Դավիդ Անգելևսկի, 9․ Ստեֆան Բրանկովսկի, 10․ Ալեքսանդր Գրաշևսկի, 11․ Ստեֆան Բույարոսկի
Պահեստայիններ՝ 1․ Անտոնի Տրայկովսկի, 13․ Ցեկա Նազիֆ, 14․ Ստեֆան Ստամատովսկի, 15․ Ալբան Ռոչի, 16․ Մատեո Կարանֆիլոսկի, 17․ Դավիդ Պետրուշև, 18․ Վալմիր Համիտի, 19․ Բլենդ Գանյու, 20․ Դուստան Բոյովիկ Զաև
Գլխավոր մարզիչ՝ Ռադե Կարանֆիլոսկի

Հայաստան Մ-15
16․ Արթուր Պետրոսյան, 2. Էդուարդ Մարտիրոսյան, 5․ Ռուբեն Կարապետյան (ա), 7․ Ալեն Սահակյան, 8․ Մարտին Շահգելդյան, 10․ Դավիթ Դավթյան, 11․ Սարգիս Գասպարյան, 14․ Դավիթ Դոխոյան, 15․ Շանթ Բեյբության, 20․ Սամվել Մովսիսյան, 22․ Դիլան Միրաքյան
Պահեստայիններ՝ 1․ Նուբար Ղիշյան, 4․ Հայկազ Եղիազարյան, 6․ Հայկ Սիմոնյան, 9․ Համլետ Կարապետյան, 13․ Միքայել Հակոբյան, 17․ Գագիկ Կարապետյան, 18․ Վիլյամ Տոնոյան, 19․ Հայկ Ստեփանյան, 23․ Արտյոմ Ալեքսանյան
Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան

Այսօր կայացած մյուս խաղում իրենց ուժերը չափեցին Կոսովոյի և Մալայզիայի Մ-15 հավաքականները։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։