Քրիստոֆ Գալտիե. «ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայում հաղթելու ֆավորիտ չէ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ իր թիմին չի համարում մրցաշարի ֆավորիտ։

«Շաբաթ օրը Նանտում մեր հաղթանակից հետո ես նկատեցի, որ ֆուտբոլիստներն արագ անցում կատարեցին վաղվա խաղին («Յուվենտուսի դեմ): Բոլորը փորձում են լավ վերականգնվել ու պատրաստվել հանդիպմանը։ Հուզմու՞նք: Ո՛չ, ես դա չեմ զգում: Պարզապես խաղալու ցանկություն կա։

ՊՍԺ-ն մրցաշարի ֆավորի՞տն է: Ոչ, դա կնշանակի, որ մենք նսեմացնում ենք մյուս մասնակիցների: Ամեն տարի 8-9 թիմեր կան, որոնք կարող են հաղթել։ Սակայն կան նաև անակնկալներ: Այն, որ ակումբը հաղթելու հավակնություն ունի, դա այդպես է, բայց այն, որ մենք ֆավորիտ ենք՝ ոչ»,- մարզչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։