Օլիվյե Ժիրու. «Հուսով եմ՝ դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հույս է հայտնել, որ հրավեր կստանա Ֆրանսիայի հավաքականից՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

«Հուսով եմ, որ ես դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու։ Չգիտեմ, թե արդյոք կլինե՞մ հավաքականում: Իմ նպատակն աշարհի երրորդ առաջնությանը մասնակցելն է:

Եթե ​​ես նաև դառնամ չեմպիոն…: Ուրեմն պետք է ինչ-որ խելագարություն անեմ: Օրինակ, սափրեմ մորուքս»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: