Օգոստոսի 31-ին «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի խաղում 5:0 հաշվով հաղթել է «Վիկտորիա Քյոլնին»։
Մյունխենյան ակումբի կազմում 68 րոպե խաղացել է, ապա փոխարինվել է հարձակվող Թոմաս Մյուլլերը։
32-ամյա Մյուլլերի համար «Բավարիայի» կազմում այդ խաղը 632-րդն էր, նա այս ցուցանիշով հավասարվեց Օլիվեր Կանի հետ: Դա երկրորդ ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։ Թիմի կազմում ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն Զեպ Մայերը՝ 689։